Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան նոտա է հանձնվել

Ադրբեջանը արտգործնախարարություն է կանչել և բողոքի նոտա հանձնել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին՝ քննադատելով իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Կոնստանտին Զատուլինի երեկվա հայտարարությունները Ղարաբաղի նախկին առաջնորդների հանդեպ դատավճիռների վերաբերյալ։

Բաքուն պնդել է, թե Զատուլինը խեղաթյուրել է իրականությունը, ընդգծելով՝ Հայաստանի քաղաքացիները «մեղավոր են ճանաչվել և դատապարտվել են մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով կատարված ռազմական հանցագործությունների համար»։

Բաքուն, ըստ պաշտոնական հաղորդագրության, կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Զատուլինի նման անձանց ապակառուցողական գործունեությունը։

Զատուլինը հայտարարել էր, թե Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ երեկ հրապարակված ծանր՝ ընդհուպ ցմահ դատավճիռները ոչ թե արդարադատություն էին, այլ՝ հաշվեհարդար։

​
XS
SM
MD
LG