Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է ներկայացրել Իսրայելի դեսպանին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է ներկայացրել Իսրայելի դեսպանին այն բանից հետո, երբ Լիբանանի հարավում Իսրայելի ավիաուժերի հրթիռային հարձակման հետևանքով վնասվել է RT հեռուստաընկերության նկարահանող թիմը։

«Բարձրացվել է պահանջը՝ մանրակրկիտ քննություն իրականացնել՝ դեպքի հանգամանքները պարզելու և ապագայում նմանատիպ գործողությունների կրկնությունը կանխելու համար», - հաղորդել են ՌԴ ԱԳՆ-ից։


XS
SM
MD
LG