Մատչելիության հղումներ

Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին


Հունվարի 7-ի երեկոյան ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին, որի արդյունքում Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերում անջատումներ են տեղի ունեցել, հաղորդել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը։

Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչության պաշտոնակատար Վլադիսլավ Գայվանենկոն հունվարի 8-ի առավոտյան գրել է, որ մարզի մի մասը դեռևս էլեկտրաէներգիա չունի։ Նա հավելել է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները սպառողների էլեկտրաէներգիան վերականգնելու համար։

Զապորոժիեի մարզում էլեկտրաէներգիան վերականգնվել է առավոտյան։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG