Մատչելիության հղումներ

Ռուսական զինուժը հարվածել է Զապորոժիեի մարզի Վոլնյանսկ քաղաքին. կան զոհեր

Անցած գիշեր ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեի մարզի Վոլնյանսկ քաղաքին, հայտնում է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։ Ըստ նրա, կա երեք զոհ, մեկ վիրավոր:

Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայությունը պարզաբանել է, որ անօդաչու թռչող սարքերի հարվածները քաղաքին եղել են կեսգիշերի մոտ։ Վնասվել են տներ:

Ուկրաինայի իշխանությունները և միջազգային կազմակերպությունները քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության վրա հարվածները որակում են որպես Ռուսաստանի կողմից կատարված ռազմական հանցագործություններ, մինչդեռ Ռուսաստանի իշխանությունները հերքում են դա՝ պնդելով, որ հարձակումները ուղղված են ռազմական թիրախների դեմ։




XS
SM
MD
LG