Մատչելիության հղումներ

Ռուսական զինուժը գիշերը հարվածել է Կիևին, կա երկու վիրավոր

Ռուսական զինուժն այսօր գիշեր հարվածել է Կիևին, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է, հայտնել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Սվյատոշինսկի թաղամասում հրթիռի բեկորների ընկած վայրերից մեկում չորս ավտոմեքենա է հրդեհվել, հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքում։ Բացի այդ, մասամբ վնասվել է մետրոյի «Սվյատոշին» կայարանի ապակե մուտքը, ինչպես նաև մոտակայքում գտնվող ապակե կրպակը։

Գոլոսեևսկի թաղամասում հրդեհվել է ոչ բնակելի շենք, Շևչենկովսկի թաղամասում մեկ մարդ տուժել է բեկորների ընկնելու հետևանքով: Կլիչկոյի խոսքով՝ նա այժմ բժիշկների կողմից հետազոտվում է։ Ընդհանուր առմամբ, ըստ նրա, հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ, նրանցից մեկը հոսպիտալացվել է։

Քաղաքի վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն ասել է. - «Թևավոր հրթիռները, ամենայն հավանականությամբ, արձակվել են առավոտյան ժամը 3-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Սարատովի շրջանի Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչների տախտակներից հարավային ուղղությամբ: Թևավոր հրթիռների՝ մայրաքաղաքին մոտենալուն զուգահեռ, հակառակորդը արձակել է KN-24/Իսկանդեր-Մ բալիստիկ հրթիռներ Կիևի և նրա արվարձանների ուղղությամբ»։

XS
SM
MD
LG