Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը հարվածել է Ուկրաինայի մի շարք շրջանների․ կան տուժածներ

Անցած գիշեր ռուսական կողմը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածել է Ուկրաինայի մի քանի շրջանների։

Ռուսական զորքերը հարձակվել են Խարկովի մարզի Ռայ-Օլենովկա գյուղի, ինչպես նաև Խարկովի Կիևսկի, Շևչենկովսկի, Սլոբիդսկի և Սալտովսկի շրջանների վրա։

Նախնական տվյալներով՝ վիրավորվել է 16 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը պարզաբանել է, որ վիրավորներից մեկը յոթ տարեկան տղա է։ Վնասվել են բազմահարկ և մասնավոր տներ։

Պետական արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ Զապորոժիեում ռուսական հարձակման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է:

Կիևում հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Գոլոսիևսկի շրջանում գտնվող ավտոտնակներում և Պեչերսկի շրջանում գտնվող երկհարկանի բնակելի շենքում։ Դարնիցկի շրջանում պայթյունի ալիքը վնասել է ինը հարկանի շենքի բնակարանի պատուհաններն ու դռները, ըստ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի և Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության։



XS
SM
MD
LG