Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին

Առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս 18-ը վիրավորվել են Զապորոժյեի մարզի ռուսական օկուպացիայի տակ գտնվող հատվածին՝ ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով։

Այս մասին հաղորդել է Զապորոժյեի ռուսական վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին։

Նրա պնդմամբ՝ ուկրաինական կողմը հարվածել է Թոքմաք քաղաքի շուկային։

Տեղի ունեցածը պաշտոնյան «նպատակաուղղված հարված» է անվանել։


XS
SM
MD
LG