Ուկրաինայի արևելյան և հարավարևելյան քաղաքների վրա ռուսական հարձակումների հետևանքով չորս մարդ է զոհվել, հրդեհվել է բնակելի տուն և առևտրի կենտրոն, Reuters-ի փոխանցմամբ՝ նախօրեին ուշ երեկոյան հայտնել են ուկրաինացի պաշտոնյաները։
Դոնեցկի դատախազության հողորդմամբ՝ Սլովյանսկ քաղաքում ռմբակոծություններից երեք մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել։
Ուկրաինայի հարավարևելյան Զապորոժիե քաղաքում տասնյակ անօդաչուների հարվածներից մեկ մարդ զոհվել է, որն իր մեքենայի մեջ էր։ Վիրավորվել է յոթ հոգի։
Տարածաշրջանի ղեկավար Իվան Ֆեդորովը հայտնել է, որ հարվածների հետևանքով առանձնատուն և առևտրի կենտրոն է բռնկվել, վնասվել է ուսումնական հաստատություն։
Իսկ ռուսական կողմից հայտնել են, որ գիշերվա ընթացքում վնասազերծել են դեպի Մոսկվա ուղևորվող 10 անօդաչու։
Հաղորդվում է նաև, որ Նովոռոսիյսկ քաղաքը, որը խոշոր արտահանման նավահանգիստ է, անօդաչու թռչող սարքերի հարձակման տակ է, քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն, սակայն, մանրամասներ չի հաղորդել: