Մատչելիության հղումներ

Ռուս-ուկրաինական փոխադարձ հարվածների հետևանքով երկու կողմն էլ զոհեր ունի

Ուկրաինական Նիկոպոլ քաղաքում հարված ավտոբուսին, ապրիլի 7, 2026թ.
Ուկրաինական Նիկոպոլ քաղաքում հարված ավտոբուսին, ապրիլի 7, 2026թ.

Ռուս-ուկրաինական փոխադարձ հարվածների հետևանքով այսօր երկու կողմն էլ կորուստներ ունի քաղաքացիական բնակչության շրջանում, այդ թվում կան երեխաներ։

Վլադիմիրի շրջանում՝ Մոսկվայից արևելք, բնակելի շենքին ուկրաինական անօդաչու սարքի հարվածը սպանել է 2014 թվականին ծնված մի տղայի և երկու մեծահասակի։ Նահանգապետ Ալեքսանդր Ավդեևի փոխանցմամբ՝ ընտանիքի հինգ տարեկան դուստրը տեղափոխվել է հիվանդանոց՝ այրվածքներով։

Ուկրաինական Նիկոպոլ քաղաքում ռուսական անօդաչու սարքը հարվածել է ուղևորատար ավտոբուսին, որի հետևանքով կա առնվազն երեք զոհ և 12 վիրավոր։

«Սա պատահական հարված չէր։ Սա քաղաքացիական բնակչության դեմ ուղղված նպատակային ահաբեկչական գործողություն էր»,- սոցիալական ցանցում գրել է մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեքսանդր Գանժան՝ հրապարակելով նաև հարձակման ենթարկված ավտոբուսի կադրերը։

Գիշերվա ընթացքում Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով զոհվել է նաև 11-ամյա մի տղա, հինգ մարդ վիրավորվել է։

Վերջին ամիսներին երկու կողմերն էլ ուժեղացրել են հեռահար անօդաչու սարքերի և հրթիռային հարձակումները՝ հիմնականում թիրախավորելով էներգետիկ ենթակառուցվածքները։

XS
SM
MD
LG