Մատչելիության հղումներ

Ռուբիո․ «Հին աշխարհակարգն այլևս գոյություն չունի»

«Աշխարհը սրընթաց կերպով փոխվում է մեր աչքերի առջև»,- այսօր հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Սա որոշիչ պահ է։ Հին աշխարհակարգն այլևս գոյություն չունի։ Այն աշխարհը, որում ես եմ մեծացել այլևս չկա։ Մենք ապրում ենք աշխարհաքաղաքականության նոր դարաշրջանում և դա մեզանից պահանջում է վերաիմաստավորել թե՛ տեղի ունեցող փոփոխությունները, թե՛ մեր դերակատարությունը»,- հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Գերմանիա՝ Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու համար։ Ռուբիոն նշել է, որ, հավանաբար, կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ փետրվարի 14-ին, երբ Զելենսկին ժամանի Գերմանիա:

XS
SM
MD
LG