Մատչելիության հղումներ

Ռոստովի մարզում ԱԹՍ հարվածից նավթի պահեստում հրդեհ է բռնկվել


Հրդեհ Ռոստովի նավթի պահեստում, արխիվային լուսանկար
Հրդեհ Ռոստովի նավթի պահեստում, արխիվային լուսանկար

Ռուսաստանի Ռոստովի մարզում այսօր վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքի հարվածից նավթի պահեստում այրվում։

Տարածաշրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևի խոսքով՝ տեղում աշխատում է 49 հրշեջ և 14 տեխնիկա։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։

Don Mash տելեգրամյան ալիքը հրդեհից տեսանյութ է հրապարակել։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ երկու անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռոստովի մարզում, մեկական՝ Բելգորոդի և Կուրսկի շրջաններում։ Մոսկվան այս հարձակման համար մեղադրում է Ուկրաինային։

Ուկրաինական կողմը չի արձագանքում այս հաղորդումներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG