Մատչելիության հղումներ

«Ռոսստատ»-ն առաջին անգամ չի հրապարակել արտաքին պատճառներից մահացության վիճակագրությունը

Ռուս զինվորականների գերեզմաններ, 2023թ․
Ռուս զինվորականների գերեզմաններ, 2023թ․

«Ռոսստատ-ն առաջին անգամ իր տարեկան զեկույցում չի հրապարակել արտաքին պատճառներից ռուսների մահացության վիճակագրությունը, հաղորդում է Meduza-ն՝ վկայակոչելով ժողովրդագիր Ալեքսեյ Ռակշային։

Մասնագետն առաջիններից է, ով ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ համապատասխան աղյուսակներն անհետացել են վարչության տարեկան վիճակագրությունից։

Նշվում է, որ «Ռոսստատ»-ն այս աղյուսակում ներառում էր ոչ թե հիվանդության հետևանքով մահերն, այլ, օրինակ, սպանություններն ու ինքնասպանությունները, իսկ անկախ լրատվամիջոցներն էլ Ուկրաինայի հետ պատերազմում զոհված ռուսների հավանական թիվը հաշվարկելիս հղում էին անում նաև այդ տվյալներին։

Պաշտոնական Մոսկվան Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման գրեթե հենց սկզբից զոհերի թիվ չի հրապարակել։

Meduza-ն, օրինակ, նշում է, որ «2022 թվականին կանանց մահացության թիվը նվազել է, տղամարդկանցն՝ աճել՝ նկատելով՝ խաղաղ ժամանակ տղամարդկանց և կանանց մահացության թվերը գրեթե հավասար են»։ Համապատասխանաբար, ըստ Meduza-ի, «լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո արտաքին պատճառներից մահացությունների վիճակագրությունը հնարավորություն է տվել գնահատելու ռուսական բանակի մոտավոր կորուստները»։

Նշվում է, որ հետազոտությունների համար հիմք են նաև Ժառանգական գործերի ռեգիստրի տվյալները։ Այս մոտոցումը հաշվի առնելով՝ Ուկրաինայի հետ պատերազմում արդեն զոհվել է մոտ 120 հազար ռուս զինվորական։

Ավելի ճշգրիտ թվեր են հրապարակվում Mediazona-ի և BBC-ի ռուսական ծառայության լրագրողների համատեղ հետազոտություններում։ Նրանք հաշվի են առնում միայն այն մահերը, որոնք հաստատված են բաց աղբյուրներում:

Ըստ այդ տվյալների՝ այս տարվա հուլիսի 5-ի դրությամբ Ուկրաինայում զոհվել է 58 հազար 207 զինվորական։

XS
SM
MD
LG