Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու Հայաստանի օրակարգում, Հանրային ՀԸ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որևէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել ՌԴ-ի դեմ գործելու տրամաբանության մեջ», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ջերմ հարաբերություններ ունի ՌԴ նախագահի և վարչապետի հետ:
Նա շեշտել է՝ Երևանը գործելու է ՀՀ շահերին համապատասխան։
«Նաև մեր ռուսաստանցի գործընկերներին ենք ասում՝ չենք կռվելու, չենք վիճելու ձեզ հետ, որովհետև մենք գնահատում ենք այն հարաբերությունները, որն ունենք», - հավելել է վարչապետ Փաշինյանը:
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ավելի վաղ հայտարարել էր՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցելու որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, բայց Երևանը պետք է հաշվի առնի Եվրոպական միության փոփոխվող բնույթը, որը, ըստ նրա, տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի: