Մատչելիության հղումներ

ՌԴ-ն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել

Արխիվ
Արխիվ

Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել Բելառուսի տարածքում․ Մոսկվան Կիևին է փոխանցել 501 զոհված զինծառայողի մարմին՝զոհված 31 ռուս զինվորների դիմաց։

Նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել անցած ամիս, երբ ռուսական կողմն Ուկրաինային էր վերադարձրել 522 մարմին, Ուկարինան՝ ռուսական կողմին՝ 33-ը։

Հունիսին կողմերը Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ նաև գերիների էին փոխանակել՝ «160-ը՝ 160-ի դիմաց»։


XS
SM
MD
LG