Մատչելիության հղումներ

Կիևն ու Մոսկվան կրկին զոհերի մարմիններ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը Կիևին 1000 զոհված ուկրաինացի զինծառայողի մարմին է փոխանցել՝ ստանալով 38 ռուսաստանցի զինվորականների դիերը։ Վերջին անգամ կողմերը զոհերի մարմինների փոխանակում իրականացրել էին 2025 թվականի դեկտեմբերի 19-ին։ Մեկ ամիս առաջ ռուսական կողմը Ուկրաինային էր փոխանցել 1003 մարմին, ուկրաինացիները Ռուսաստանին՝ 26։

XS
SM
MD
LG