Մատչելիության հղումներ

ՌԴ-ն և Ուկրաինան բանակցում են գերիների հերթական փոխանակման շուրջ․ ՌԴ ՄԻՊ

Ռուսական գերությունից ազատ արձակված ուկրաինացի զինվորականները, 15-ը մայիսի, 2026թ․
Ռուսական գերությունից ազատ արձակված ուկրաինացի զինվորականները, 15-ը մայիսի, 2026թ․

Մոսկվան և Կիևը բանակցում են ռազմագերիների հերթական փոխանակման շուրջ, անձանց ցանկն են մշակվում, ռուսական TACC գործակալության հաղորդմամբ՝ հայտնել է Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Յանա Լանտրատովան։

«Փոխանակման շուրջ աշխատանքները շարունակվում են։ Հույս ունեմ՝ հերթական փոխանակումը շուտով տեղի կունենա», - պաշտպանի խոսքերն է մեջբերում TACC-ը։

Ռուս պաշտոնյան թեև ժամկետների մասին չի մանրամասնել, սակայն հավելել է, որ «շփումը կա, ցուցակները մշակվում են, աշխատանքներն ընթանում են»։

Ուկրաինացի և ռուս գերիների վերջին փոխանակման մասին հունիսի 26-ին էր հայտնի դարձել։ Կողմերից յուրաքանչյուրը գերությունից 160 մարդու էր ազատ արձակել։

Փոխանակման գործընթացում Արաբական Միացյալ Էմիրություններն էր միջնորդի դեր ստանձնել։ Հայտնի չէ՝ ԱՄԷ-ն այժմ ներգրավվա՞ծ է բանակցություններում։


XS
SM
MD
LG