Ուկրաինան և Ռուսաստանն այսօր գերիներ են փոխանակել:
Ուկրաինան ռուսական գերությունից 160 զինծառայողի է վերադարձրել, այսօր հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նրանք բոլորը գերության մեջ են եղել 2022 թվականից ի վեր, հավելել է Զելենսկին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել է, որ վերադարձվել է 160 ռուս զինծառայողի:
Գերատեսչությունից հայտնել են.- «Վերադարձված ռուս զինծառայողները ներկայումս գտնվում են Բելառուսի Հանրապետությունում»:
Հաղորդվում է, որ փոխանակման միջնորդ է հանդիսացել Արաբական Միացյալ Էմիրությունները: