Մատչելիության հղումներ

ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ-ում բողոքի հայտագիր է փոխանցվել Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ


Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին, արխիվ
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին, արխիվ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Արտգործնախարարություն, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին «Ազատությանը» հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակը:

Ըստ Անի Բադալյանի՝ «ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները»:

Կրեմլի ամենահայտնի քարոզիչներից մեկը՝ Վլադիմիր Սոլովյովն իր հեղինակային «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ընթացքում դարձյալ Հայաստանին է անդրադարձել, խոսելով, ինչպես ինքն է ձևակերպել, Հայաստանում ևս Ուկրաինայի օրինակով «հատուկ ռազմական գործողություն» սկսելու անհրաժեշտությունից։

Ուկրաինայի դեմ տարվող պատերազմը պաշտոնական Մոսկվան «հատուկ ռազմական գործողություն է անվանում»։

«Եթե մեր ազգային անվտանգության համար մեզ անհրաժեշտ էր հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի տարածքում, ինչո՞ւ նույն պատճառներով չենք կարող հատուկ ռազմական գործողություն սկսել մեր ազդեցության գոտու այլ կետերում», - հայտարարել է Սոլովյովը:

Հայաստանն արդեն գրեթե երկու տարի է իր տարածքում եթերազրկել է Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG