ՌԴ Բաշկորտոստանի Ստերլիտամակ քաղաքի «Ավանգարդ» գործարանում տեղի ունեցած պայթյունից երեք մարդ է զոհվել, RBC Ufa-ին հայտնել է Rostec պետական կորպորացիան։
Այս կորպորացիային է պատկանում գործարանի բաժնետոմսերի 100 տոկոսը։
Ըստ հաղորդման՝ պայթյունը տեղի է ունեցել արհեստանոցներից մեկում խողովակաշարի ապամոնտաժման ժամանակ։ Բրիգադի բոլոր անդամները մահացել են։
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության պահանջները խախտելու հոդվածով։
«Ավանգարդ»-ն արտադրում է բաղադրիչներ բազմակի հրթիռային համակարգերի համար: 2024 թվականի սկզբին այն հայտնվել է Եվրամիության, Շվեյցարիայի և Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում։