Մատչելիության հղումներ

Պուտինն այսօր օպերատիվ ժողով կանցկացնի ԱԽ մշտական անդամների հետ


Վլադիմիր Պուտինը նախագահում է ՌԴ անվտանգության խորհրդի նիստը, արխիվ:
Վլադիմիր Պուտինը նախագահում է ՌԴ անվտանգության խորհրդի նիստը, արխիվ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր օպերատիվ ժողով կանցկացնի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Օրվա երկրորդ կեսին ակնկալում ենք, որ նախագահն օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ»,- ասել է նա։

Խոսելով քննարկվելիք թեմաների մասին՝ Պեսկովը նշել է, որ պետության ղեկավարը սովորաբար ինքն է որոշում օրակարգը:

«Ամեն դեպքում, մենք ձեզ ցույց կտանք բացման խոսքերը», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նրա փոխանցմամբ, Պուտինն այսօր աշխատանքային մի շարք այլ հանդիպումներ ու ժողովներ ունի:

ՌԴ անվտանգության խորհուրդը նախագահում է Պուտինը, խորհրդի անդամնեն են Դաշնության խորհրդարանի երկու պալատների ղեկավարները, վարչապետը, ուժային նախարարները և մի շարք այլ պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG