Մատչելիության հղումներ

Պուտինը քվեարկեց ընտրություններում՝ առցանց

Ռուսաստան - Նախագահ Վլադիմիր Պուտինը իշխող «եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի ժամանակ, Մոսկվա, օգոստոս, 2026թ.
Ռուսաստան - Նախագահ Վլադիմիր Պուտինը իշխող «եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի ժամանակ, Մոսկվա, օգոստոս, 2026թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մասնակցել է Պետդումայի ընտրությունների քվեարկությանը և իր ձայնը տվել է առցանց, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայության հրապարակած տեսանյութին:

Վերջին տարիներին Պուտինը նախընտրում է օգտվել կամարտահայտության էլեկտրոնային եղանակից, նշում է Ռուսաստանի պետական լրատվական գործակալությունը:

Ռուսաստանի 9-րդ գումարման Պետդումայի ընտրությունները մեկնարկել են այսօր և շարունակվելու են մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ:

450-տեղանոց Պետդումայի ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն։

Պատերազմին դեմ արտահայտվող «Յաբլոկո» կուսակցությունը համամասնական ընտրություններին չի մասնակցում. Ռուսաստանի Գերագույն դատարանը չեղարկել է կուսակցության դաշնային ցուցակի գրանցումը:

Նախկինում անկախ դիտորդները բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրել ռուսաստանյան ընտրություններում, բայց այս քվեարկությունը առանձնանում է նաև նրանով, որ խախտումներն արձանագրող անկախ դիտորդներ այլևս չկան։

Ռուսաստանում ամենահայտնի կազմակերպություններից մեկի՝ «Գոլոս»-ի գործունեությունը իշխանություններն արգելել են: Օտարերկրյա կառույցները, օրինակ՝ ԵԱՀԿ-ն կամ եվրոպական և ամերիկյան քաղաքական կուսակցությունների հետ կապված խմբերը, տարիներ ի վեր արգելված են։

Այլ խմբեր, օրինակ՝ հանգուցյալ հակակոռուպցիոն գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիմնադրած քաղաքական կազմակերպությունը, նույնպես արգելվել է ու դուրս մղվել երկրից։


XS
SM
MD
LG