Մատչելիության հղումներ

Պուտինն առաջարկել է էներգակիրների մատակարարումները տեղափոխել այլ շուկաներ

Կրեմլը հայտարարել է, որ լրջագույն գլոբալ էներգետիկ ճգնաժամի պայմաններում տարբեր տարածաշրջաններից ստանում են ռուսական էներգակիրների մատակարարման մեծ թվով հարցումներ։

Ռուսական կողմի հաղորդմամբ՝ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է մատակարարումները եվրոպական հաճախորդներից տեղափոխել այլ շուկաներ, քանի որ Եվրոպան բազմիցս հայտարարել է՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով այլևս չի ցանկանում գնել ռուսական էներգակիրներ։

«Այժմ, երբ աշխարհը վստահորեն մտել է բավական լուրջ տնտեսական և էներգետիկ ճգնաժամի փուլ, որը օրեցօր խորանում է, էներգիայի և էներգակիրների շուկան ու շուկայական պայմանները լիովին փոխվել են», - լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ այլընտրանքային աղբյուրներից ստանում են մեծ թվով հարցումներ և բանակցում են՝ իրավիճակն առավելագույնս համապատասխանեցնելով սեփական շահերին։

Սաուդյան Արաբիայից հետո Ռուսաստանն աշխարհում նավթի երկրորդ խոշոր արտահանողն է և ունի բնական գազի ամենամեծ պաշարները աշխարհում։


XS
SM
MD
LG