ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Չինաստան մեկնելուց առաջ լրագրողների հարցերին պատասխանելով, հայտարարել է, որ որևէ համաձայնություն չունի Պուտինի հետ՝ Ռուսաստանի կողմից «ամբողջ Դոնբասը» ստանալու վերաբերյալ։
Լրագրողի հարցին, թե արդյոք իր և Պուտինի միջև կա՞ նման «ըմբռնում», Թրամփը պատասխանել է «ոչ»՝ առանց այլ մանրամասների:
Թրամփը չի բացառել, որ այս տարի կարող է այցելել Ռուսաստան։ Նա հավելել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտը գնալով ավելի է մոտենում։
Մոսկվան Ուկրաինայում հրադադարի պայման է համարել ուկրաինական զորքերի դուրսբերումը Դոնեցկի մարզից։ Վերջին օրերին ռուս բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ սա այն հիմնական որոշումն է, որը Մոսկվան ակնկալում է Կիևից։