Մատչելիության հղումներ

Մայք Փոմփեոն ժամանեց Թուրքիա


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Թուրքիայի օդանավակայանում
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Թուրքիայի օդանավակայանում

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն Սաուդյան Արաբիայից ժամանել է Թուրքիա՝ շարունակելու սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի անհետանալու հարցով բանակցությունները:

Անկարայի օդանավակայան են ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ օդանավակայանի բարձրաստիճան հյուրերի սրահում հանդիպելու պետքարտուղարին:

Սաուդյան Արաբիայում Փոմփեոն հանդիպել է թագավոր Սալմանի, թագաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալմանի ու արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրի հետ:

Փոմփեոն ասել է, որ Սաուդյան Արաբիան հանձնառու է լիարժեքորեն հետաքննել լրագրողի անհետացման գործը:

Թուրքպաշտոնյաները պնդում են, որ Սաուդյան Արաբիայի իշխանություններին քննադատող Ջամալ Հաշոգին հոկտեմբերի 2-ին սպանվել է Թուրքիայում՝ Սաուդյան Արաբիայի հյուպատոսության ներսում: Էր-Ռիյադը հերքում է այդ պնդումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG