Ֆլորիդայի դաշնային դատավորը 2027-ի փետրվարի 15-ին նշանակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից BBC-ի դեմ ներկայացված 10 միլիարդ դոլարի զրպարտության հայցով դատավարության մեկնարկը։
Բրիտանական հեռարձակողի դեմ հայցը Թրամփը ներկայացրել էր անցյալ տարի՝ կապված իր ելույթի մոնտաժման հետ։ Այդ ելույթը տեղ էր գտել BBC-ի հիմնական վերլուծական «Panorama» հաղորդաշարի վավերագրական ֆիլմում՝ ԱՄՆ Կապիտոլիումի անկարգություններից առաջ։
Թրամփը պնդում է, որ BBC-ի կողմից իր՝ 2021 թվականի հունվարի 6-ի ելույթի մոնտաժումը ստեղծել է տպավորություն, թե ինքը բացահայտ կոչ է արել իր կողմնակիցներին հարձակվել Կապիտոլիումի վրա, որտեղ օրենսդիրները վավերացնում էին դեմոկրատ Ջո Բայդենի՝ 2020 թվականի ընտրություններում տարած հաղթանակը։ Աղմուկի հետևանքով BBC-ի գլխավոր տնօրենը և լրատվական բաժնի ղեկավարը հրաժարական են տվել։
BBC-ն հերքել է Թրամփի զրպարտության վերաբերյալ իրավական պնդումները, թեև կազմակերպության նախագահ Սամիր Շահը Թրամփին նամակ է ուղղել, որտեղ ներողություն է խնդրել նրանից։
Սա Թրամփի կողմից լրատվամիջոցների դեմ ներկայացված մի շարք հայցերից մեկն է։