Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Պուտինն ու Ալ-Շարաան քննարկելու են Սիրիայում ռուսական ռազմակայանների հարցը»

«Կասկած չունեմ, որ այսօր Կրեմլում կայանալիք բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Ահմեդ Ալ-Շարաան քննարկելու են նաև Սիրիայում ռուսաստանցի զինվորականների տեղակայմանն առնչվող բոլոր հարցերը», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, որոնց համաձայն պաշտոնական Դամասկոսը Ռուսաստանից պահանջում է արտահանձնել Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին, Պեսկովը նշել է՝ «Ասադի թեման մենք որևէ կերպ չենք մեկնաբանում»։


XS
SM
MD
LG