Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Ուկրաինայի շուրջ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ»

«Ուկրաինայի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կայանալու է գալիք շաբաթ», - այսօր հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը, սակայն, չի հստակեցրել, թե որտեղ են ընթանալու բանակցությունները։ Ավելի վաղ դիվանագիտական երեք աղբյուրներ Reuters-ին փոխանցել էին, որ եռակողմ բանակցությունների հերթական փուլը, Վաշինգտոնի առաջարկով, կազմակերպվելու է Մայամիում։

XS
SM
MD
LG