Մատչելիության հղումներ

Պենտագոնի նոր ռազմավարությունը․ ուշադրության կենտրոնում՝ Ռուսաստանն ու Չինաստանը


ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակել է նոր ազգային պաշտպանության ռազմավարությունը։ Դրանում նշվում է, որ տեսանելի ապագայում Ռուսաստանը կմնա «մշտական, բայց կառավարվող սպառնալիք» ՆԱՏՕ-ի արևելյան անդամ երկրների համար։

«Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը բախվում է տարբեր ժողովրդագրական և տնտեսական դժվարությունների, Ուկրաինայում շարունակվող պատերազմը ցույց է տալիս, որ այն դեռևս ունի ռազմական և արդյունաբերական հզորության նշանակալի պաշարներ», - ասվում է փաստաթղթում։

Նոր ռազմավարության համաձայն՝ Պենտագոնը «կապահովի ամերիկյան ուժերի պատրաստակամությունը՝ պաշտպանվելու Միացյալ Նահանգների հայրենիքին ուղղված ռուսական սպառնալիքներից» և «կշարունակի կարևոր դեր խաղալ ՆԱՏՕ-ում»:

Ռազմավարության առանձին գլուխ նվիրված է Չինաստանին, որը անվանվում է «աշխարհի երկրորդ ամենահզոր երկիրը», որը «զիջում է միայն Միացյալ Նահանգներին»։ Փաստաթղթի համաձայն՝ Պենտագոնի նպատակներից մեկն է Չինաստանի զսպումը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ «ուժի միջոցով, այլ ոչ թե առճակատման»։






Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG