Մատչելիության հղումներ

Պեկինում հանդիպել են Սի Ծինփինը և Լուկաշենկոն

Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը Պեկինում, 29-ը հունիսի, 2026թ․
Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը Պեկինում, 29-ը հունիսի, 2026թ․

Պեկինում կայացել է Չինաստանի և Բելառուսի առաջնորդներ Սի Ծինփինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Բելառուսի նախագահի «Պուլ Պերվոգո» թելեգրամյան ալիքին:

Սի Ծինփինի խոսքով՝ Չինաստանի և Բելառուսի հարաբերությունները «պատմական բարձրակետի» վրա են գտնվում։

«Հենց սրա մասին ենք Ձեզ հետ խոսել նախկինում․․․Եվ գուցե, ինչ-որ առումով, սա այն է, ինչի մասին երզաել ենք․․․», - արձագանքել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն հունիսի 27-ին էլ Ռուսաստանում էր, որտեղ հանդիպել էր նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարների հանդիպումը տեղի էր ունեցել Մինսկի և Կիևի միջև աճող լարվածության ֆոնին։


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Պուտինը փորձում է Լուկաշենկոյին դրդել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։


XS
SM
MD
LG