Ուկրաինայի պաշտոնանկ արված պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը մեղադրել է գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկուն պատերազմից տուժած երկիրը պառակտելու համար։
Այսօր հրավիրած ասուլիսում նա մանրամասներ է ներկայացրել նրանց միջև առկա տարաձայնություններից, որոնք հանգեցրել են իր պաշտոնանկությանն ու բողոքի ցւոյցերի պատճառ դարձել ։
«Փոխանակ մտածելու, թե ինչպես կարելի է ասիմետրիկորեն հաղթել Ռուսաստանին, ինչը գլխավոր հրամանատարի խնդիրն է, նա գտավ ձևը բաժանելու երկիրը, որտեղ մենք բոլորս ապրում ենք այսօր», - ասել է Ֆեդորովը, տեղեկացնելով, թե մերժել է նախագահ Զելենսկու՝ նրա խորհրդականը դառնալու առաջարկը:
Ի պաշտպանություն նրա՝ երեկվանից Ուկրաինայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Կիևում, Լվովում և Օդեսայում բողոքի ցույցեր են սկսվել. «Ամոթ»․ «Ձեռքներդ հեռու հաղթանակից» կարգախոսներով։
Նախագահ Զելենսկին առայժմ հրապարակավ չի պարզաբանել կառավարության կազմի վերջին փոփոխությունը։ Զելենսկին խոսելով պաշտոնանկ արված պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի և բանակի հրամանատար Ալեքսանդր Սիրսկու միջև հակամարտության մասին՝ նշել է. «Ես շատ կցանկանայի միասնություն»։
35-ամյա Ֆեդորովը Պաշտպանության նախարար էր նշանակվել է ընդամենը 6 ամիս առաջ՝ հունվարին, բայց այդ ընթացքում հասցրել է ակտիվացնել նախարարության աշխատանքը, մի շարք կոռուպցիոն սխեմաներ բացահայտել, ինչպես նաև բարելավել առաջնագծից ստացած տվյալները վերլուծելու և ըստ այդմ ռազմավարությունը փոխելու՝ Ուկրաինական զինուժի կարողությունները։
Խորհրդարանն այսօր ավելի ուշ պետք է քննարկի պաշտպանության նախարարի պաշտոնում Իգոր Կլիմենկոյի նշանակման հարցը, ով ներկայումս ղեկավարում է ներքին գործերի նախարարությունը: