Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ում շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Էնդի Բըրնհեմին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։

«Անհամբեր սպասում եմ սերտորեն գործակցել Ձեզ հետ՝ Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական գործընկերությունը խորացնելու և մեր ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու համար», - գրել է Փաշինյանը։

Բըրնհեմը վարչապետի պաշտոնը երեկ է ստանձնել՝ Քիր Սթարմերի հրաժարականից հետո։ Պաշտոնը ստանձնելուց հետո նա հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ։


XS
SM
MD
LG