Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին և 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։
Կառավարության փոխանցմամբ՝ Փաշինյանը կմասնակցի «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովին։ Հաղորդվում է, որ նախատեսված են նաև հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ։ Այլ մանրամասներ չեն փոխանցվում: