Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Եկատերինբուրգում մեկնարկած «Иннопром» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին:
Փաշինյանը, որը հունիսի 7 -ի խորհրդարանական ընտրություններից հետո առաջին աշխատանքային այցն է կատարել Ռուսաստան, իր ելույթում շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ հրավերի համար:
Առաջիկայում նաև նախատեսված է Փաշինյան-Միշուստին երկկողմ հանդիպում: Այսօր ավելի վաղ Ռուսաստանի կառավարության ղեկավարը հանդիպել է Բելառուսի և Ղրղըզստանի վարչապետներին:
Վարչապետ Փաշինյանի հետ Ռուսաստան են մեկնել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Փաշինյանի այցը Եկատերինբուրգ հաջորդեց վերջին շրջանում Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների արգելափակման որոշումներին, ինչի հետևանքով բազմաթիվ հայաստանյան ընկերություններ զրկվեցին իրենց արտադրանքը Ռուսաստան ու նաև այդ երկրի տարածքով այլ երկրներ արտահանելու հնարավորությունից:
Առայժմ պարզ չէ՝ արդյոք այս հարցերը կդառնա՞ն երկկողմ քննարկումների առարկա: