Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Ռյուտեն քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին առնչվող հարցեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը Փաշինյանն ու Ռյուտեն անդրադարձել են նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցերի։

Փաշինյանը կարևորել է գործընկերության շարունակական խորացումը՝ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների և պաշտպանական ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Նրանք անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային կայունությանն ուղղված ջանքերին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։


XS
SM
MD
LG