Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախօրեին Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսում, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Թուրքիային F-16 տեսակի մարտական կործանիչների մատակարարման հարցը:
Էրդողանի փոխանցմամբ, Բայդենը խոստացել է այն լուծել երեք-չորս շաբաթվա ընթացքում:
«Ես խոսել եմ պարոն Բայդենի հետ, մենք քննարկել ենք այս հարցը երեկ և այսօր, նա ասաց, որ եթե գործընթացն ընթանա այնպես, ինչպես ասվել է, ապա երեք-չորս շաբաթվա ընթացքում F-16-ի հարցը կլուծի», - ասել է Էրդողանը։
Ընդհանուր հաշվով՝ Անկարան նախատեսում է գնել F-16 Block-70/72 տեսակի մեկ տեղանոց և F-16D տեսակի երկտեղանոց 40 կործանիչ, ինչպես նաև 79 օդանավերի արդիականացման համար անհրաժեշտ սարքավորումներ և պահեստամասեր: