Մատչելիության հղումներ

Փարիզի քաղաքապետ է ընտրվել Էմանյուել Գրեգուարը

Փարիզում նախօրեին կայացած տեղական մարմինների ընտրություններում քաղաքապետ է ընտրվել Էմանյուել Գրեգուարը։ 48-ամյա սոցիալիստ Գրեգուարն առաջադրվել է ձախ ուժերի կոալիցիայի կողմից:

Ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նա ստացել է ձայների 50,52 տոկոսը, իսկ մշակույթի նախկին նախարար, «Հանրապետականներից» Ռաշիդա Դաթին հավաքել է 41,52 տոկոս: Վերջինս անցնում է կոռուպցիայի գործով։

DW-ն նշում է, որ ըստ հրապարակումերի՝ Դաթիին աջակցում են ֆրանսիական իշխանությունները, սակայն նախագահ Էմանյուել Մակրոնն անձամբ հերքել է, թե ինքը սատարում է նրան։

Նորընտիր քաղաքապետ Գրեգուարը երկար ժամանակ եղել է Փարիզի նախորդ քաղաքապետ Անն Իդալգոյի աջ ձեռքը և մտադիր է շարունակել նրա քաղաքականությունը:

Ֆրանսիայի երկրորդ խոշոր քաղաքում՝ Մարսելում, վերընտրվել է գործող քաղաքապետ Բենուա Պայանը՝ հաղթելով թեկնածու Ֆրանկ Ալիզիոյին՝ ծայրահեղ աջ «Ազգային միավորումից»։

Աջակողմյան ուժերը հաղթել են մի քանի տասնյակ քաղաքներում, ինչպես օրինակ՝ Օրանժեում, Կարկասոնում և Կարպանտրաում:

Ֆրանսիայում մունիցիպալ ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ:


XS
SM
MD
LG