Մատչելիության հղումներ

Փարիզի և Բեռլինի կապերը գոյաբանական նշանակություն ունեն Եվրոպայի համար. Վադեֆուլ

Փարիզի և Բեռլինի կապերը գոյաբանական նշանակություն ունեն Եվրոպայի համար։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլն է այսօր այս մասին հայտարարել՝ ընգծելով, որ երկու երկրները չնայած երբեմն ունենում են տարբեր հարցերի շուրջ տարբեր տեսակետներ, բայց պետք է շարունակեն համագործակցել, քանի որ այն կենսական կարևորություն ունի Եվրոպական միության համար։

«Այս երկու երկրները պետք է համարձակորեն առաջ շարժվեն, այդ թվում՝ Ուկրաինային աջակցելու և հետևաբար ազատությունը պաշտպանելու հարցում, համագործակցությունն ամրապնդեն պաշտպանական արդյունաբերության ուղղությամբ»,- ասել է նախարարը՝ հավելելով՝ և՛ Գերմանիան, և՛ Ֆրանսիան ամեն օր աշխատում են ավելի մեծ եվրոպական ինքնիշխանության հասնելու ուղղությամբ։

XS
SM
MD
LG