Մատչելիության հղումներ

Պապիկյանն ու Չիկովանին քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։

Հայաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին, ինչպես նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Պապիկյանն ու Չիկովանին կարևորել են կայունության և խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։


XS
SM
MD
LG