Մատչելիության հղումներ

Պակիստանից հայտնում են հրադադարը երկարաձգելու՝ ԱՄՆ-ի և Իրանի համաձայնության մասին․ Թեհրանը հերքում է

USA-IRAN/SANCTIONS
USA-IRAN/SANCTIONS

ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են երկարաձգել Իսլամաբադի հուշագրի շրջանակում հաստատված 60-օրյա հրադադարի գործողության ժամկետը։ Լուրը հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի կառավարության աղբյուրները։

«Երկու կողմերն էլ միջնորդներին հայտնել են ժամկետը երկարաձգելու իրենց համաձայնությունը», - ասել է բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրը՝ ընդծելով, որ այնուամենայնիվ, կողմերը շարունակում են հաղորդագրություններ փոխանակել՝ երկարաձգման ժամկետը որոշելու համար։

Մինչդեռ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որևէ բանակցություն չի եղել։

Հրադադարի գործողության ժամկետը լրանում է օգոստոսի 17-ին։
ԱՄՆ-ն և Իրանը Պակիստանի միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնության էին եկել ապրիլին, իսկ ավելի ուշ՝ հունիսի 17-ին, ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի վերջնական համաձայնության հասնելու նպատակով բանակցություններ պետք է սկսեին։ Սակայն հետագայում բանակցությունները փակուղի էին մտել՝ անվտանգության երաշխիքների և Հորմուզի նեղուցով նավագնացության ազատության շուրջ տարաձայնությունների պատճառով։


XS
SM
MD
LG