Մատչելիության հղումներ

«Ուժեղ Հայաստան»-ը ՍԴ-ից կպահանջի անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ Կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը մուտքագրել է Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարան։

Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ հինգ ընդդիմադիր ուժեր ընտրությունների արդյունքները կվիճարկեն Սահմանադրական դատարանում։ Բացի «Ուժեղ Հայաստան»-ից, նաև՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան»-ը, Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, Վարդան Ղուկասյանի ԴՕԿ-ը, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի՝ «Միասնության թևեր»-ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ անդրադարձել էր ընտրությունների արդյունքներին, հարց ուղղելով, թե ինչո՞ւ են հրապարակները դատարկ։

«Ընտրությունները կեղծվել են, և հանրապետության հրապարակները դատարկ ե՞ն, էդ ո՞ւմ ձայնն ա կեղծվել, ո՞ւմ ձայնն ա կեղծվել և ո՞նց, տենց բան հնարավոր ա՞։ Ո՞ւմ ձայնն ա կեղծել, որ հմի տանը, հազար ներողություն, ես խոսում եմ լիդերների մասին՝ ձեր հետևորդների ձայնը կեղծվել է, դուք տանը վեր ընգած ե՞ք, քյաբա՞բ եք ուտում, հա, ու բանը, ձայները կեղծված են, հաջորդ օրը օդանավակայանում եք հայտնվո՞ւմ», նշել էր Փաշինյանը։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG