Մատչելիության հղումներ

Ուկրաինայում բրիտանական զորքերի տեղակայումը կերկարաձգի պատերազմը. Զախարովա

Ուկրաինայում բրիտանական զորքերի տեղակայումը չի նպաստի հակամարտության ավարտին, այլ միայն կերկարաձգի պատերազմը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նախօրեին ՄԲ պաշտպանության նախարարը բրիտանական թերթերից մեկում հոդված էր հրապարակել, արձանագրելով. «Ես ուզում եմ լինել այն պաշտպանության նախարարը, որը բրիտանական զորքեր կտեղակայի Ուկրաինայում, քանի որ դա կնշանակի, որ այս պատերազմը վերջապես ավարտված է»։

Զախարովան ի պատասխան կրկնել է սպառնալիքը, որ 4 տարի առաջ ագրեսիա սկսած Ռուսաստանն Ուկրաինայում ցանկացած օտարերկրյա զորք կդիտարկի որպես օրինական թիրախ:

XS
SM
MD
LG