Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իջնում է օդանավից, արխի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իջնում է օդանավից, արխի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Կանադա, որտեղ հանդիպելու է վարչապետ Մարկ Քարնիի հետ:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Զելենսկին հայտարարել է, որ քննարկումների առանցքում են լինելու աջակցությունը Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը և ձմռանը նախապատրաստմանը:

Ուկրաինայի նախագահն ասել է նաև, որ ծրագրված են «կարևոր հանդիպումներ և համաձայնություններ»:

Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանը ձգտելու է «կոտրել» Ուկրաինային՝ ուժեղացնելով հարվածները նրա ենթակառուցվածքներին ձմռանը: Կիևը դաշնակիցներին կոչ է անում հնարավորինս շատ հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել իրեն, հատկապես՝ բալիստիկ հրթիռների դեմ պայքարելու կարողությամբ:


XS
SM
MD
LG