Մատչելիության հղումներ

Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարարը բանակցություններ է վարում Բաքվում

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի համայնապատկեր, արխիվ
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի համայնապատկեր, արխիվ

Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Նիկոլայ Կոլեսնիկը մեկնել է Բաքու, որտեղ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ քննարկել է Ուկրաինայի ջեռուցման սեզոնի նախապատրաստական աշխատանքներին Ադրբեջանի մասնակցության հնարավորությունը: Այս մասին հայտնում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Երկու պաշտոնյաներն, ըստ հաղորդագրության, քննարկել են նաև «էներգետիկ շուկաների զարգացման և Ուկրաինայի էներգետիկ կայունության ապահովման գործում համագործակցությունը»: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Կիևը, հրաժարվելով երկարաձգել ռուսական գազի տարանցման պայմանագիրը, որի ժամկետը սպառվել էր 2025 թվականի հունվարի 1-ին, պատրաստակամություն է հայտնել իր ենթակառուցվածքները գազի փոխադրման համար տրամադրել այլ մատակարարների, մասնավորապես՝ Ադրբեջանին: Հարցն անցած ամիսներին քննարկվել է Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահների մակարդակով:

Տարանցման դադարեցումը մեծացրել է Ուկրաինայի արդյունաբերական գազի կարիքը՝ խողովակաշարում ճնշումը պահպանելու համար: Այս ֆոնին, ինչպես նաև սեփական արտադրության կտրուկ անկման պատճառով, Կիևը ստիպված է մեծացնել ներմուծումը: Նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ դեֆիցիտից խուսափելու համար երկիրը պետք է գնի 1 միլիարդ եվրոյի գազ:



XS
SM
MD
LG