Մատչելիության հղումներ

Ուկրաինայի բանակը գիշերը հարվածել է Ռուսաստանի խորքում գտնվող հարյուրավոր թիրախների

Ռուսաստան - Հրդեհը Սամարայի նավթավերամշակման գործարանում, 10-ը հունիսի, 2026թ., լուսանկարը՝ Astra տելեգրամյան ալիքի
Ռուսաստան - Հրդեհը Սամարայի նավթավերամշակման գործարանում, 10-ը հունիսի, 2026թ., լուսանկարը՝ Astra տելեգրամյան ալիքի

Ուկրաինայի բանակը անցած գիշեր անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածել է Ռուսաստանի խորքում գտնվող հարյուրավոր թիրախների, հայտարարել են ՌԴ իշխանությունները։

Ռուսական Telegram ալիքները հաղորդել են, որ թիրախների թվում է եղել Վոլգայի վրա գտնվող Սամարայի նավթավերամշակման գործարանը, ևս երկու նավթարդյունաբերական օբյեկտ էլ վնասվել է Մոսկվայից արևելք գտնվող Վլադիմիրի շրջանում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ում գրել է. - «Մենք շարունակում ենք պատժամիջոցներ կիրառել ռուսական ռազմական օբյեկտների և նավթարդյունաբերության դեմ»։

Առանձին գրառմամբ էլ Զելենսկին հայտնել է, որ շաբաթասկզբից ի վեր ռուսները հարձակվել են Ուկրաինայի 11 շրջանների վրա, ընդամենը երեք օրում արձակել են 530 անօդաչու թռչող սարք և երկու հրթիռ։

XS
SM
MD
LG