Մատչելիության հղումներ

Ուկրաինացի պաշտոնյաները կբոյկոտեն Պարալիմպիկ խաղերը

Արխիվ
Արխիվ

Ուկրաինացի պաշտոնյաները կբոյկոտեն Պարալիմպիկ խաղերն այն բանից հետո, երբ Միջազգային պարալիմպիկ կոմիտեն հայտարարեց, որ մի շարք ռուս մարզիկների կթույլատրվի մրցել իրենց ազգային դրոշի ներքո։

«Ուկրաինայի պետական պաշտոնյաները չեն մասնակցի Պարալիմպիկ խաղերին։ Մենք ներկա չենք լինի բացման արարողությանը։ Մենք չենք մասնակցի նաև Պարալիմպիկ խաղերի որևէ այլ պաշտոնական միջոցառման»,- սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի սպորտի նախարար Մատվի Բիդնին։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան էլ կոչ է արել մյուս երկրներին ևս բոյկոտել բացման արարողությունը։

XS
SM
MD
LG