Մատչելիության հղումներ

Ուկրաինան վերսկսել է ազատ առևտրի գոտու բանակցությունները Սերբիայի հետ

Բելգրադում Ուկրաինայի դեսպանատուն, արխիվ
Բելգրադում Ուկրաինայի դեսպանատուն, արխիվ

Ուկրաինան, որ շատ փոքր առևտրաշրջանառություն ունի Սերբիայի հետ, վերսկսել է ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները, ինչը կնպաստի երկու երկրների տնտեսական կապերի զարգացմանը և կարող է դրական քայլ լինել նրանց եվրոպական ինտեգրման համատեքստում։

«Երկու երկրներն էլ շարժվում են դեպի եվրոպական ինտեգրում, և սա չափազանց դրական է։ Այս իրավիճակում տրամաբանական է սկսել ազատ առևտրի գոտու ստեղծումը։

Մենք արդեն վերադարձել ենք սերբերի հետ այդպիսի գոտու ստեղծման շուրջ բանակցություններին։ Հույս ունեմ, որ շուտով կհասնենք ընդհանուր համաձայնության», -նշել է Սերբիայում Ուկրաինայի դեսպան Օլեքսանդր Լիտվինենկոն։

XS
SM
MD
LG