Մատչելիության հղումներ

Ուկրաինան պնդում է, որ Ռուսաստանը գիշերը մեկ հրթիռ և ավելի քան 100 անօդաչու թռչող սարք է արձակել

Զապորոժիե, հունվարի 29,2026թ
Զապորոժիե, հունվարի 29,2026թ

Գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարք և մեկ հրթիռ, այս մասին այսօր հայտարարել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը: Հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Մոսկվան համաձայնել է մեկ շաբաթով դադարեցնել Կիևի և այլ քաղաքների վրա հարձակումները՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Թրամփը մանրամասներ չէր հայտնել, Մոսկվան առայժմ չի մեկնաբանել ԱՄՆ նախագահի հայտարարությունը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ենթադրել է, որ դադարը վերաբերում է միայն Ուկրաինայի էներգետիկ ոլորտին Ռուսաստանի հարվածներին և ասել է, որ հույս ունի, որ Վաշինգտոնը կապահովի, որպեսզի Ռուսաստանը կատարի այն։

«Գիշերը թշնամին Վորոնեժի մարզից արձակել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ, ինչպես նաև 111 հարվածային անօդաչու թռչող սարք», - հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Վերջին օրերին Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի կողմից կատարված հարվածները միլիոնավոր մարդկանց զրկել են էլեկտրաէներգիայից և ջեռուցումից՝ ցուրտ ձմռան պայմաններում:

Ուկրաինայի Զապորոժիե շրջանի նահանգապետը հինգշաբթի ուշ երեկոյան հայտարարել է, որ Ռուսաստանը հարվածել է բնակելի շենքին, որի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ։

XS
SM
MD
LG