Ուկրաինան կօգնի ԱՄՆ-ին իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում Ուկրաինան մշակել է իրանական «Շահեդ» անօդաչու սարքը խոցելու արդյունավետ միջոցներ, հայտնում է Reuters-ը:
«Մենք ԱՄՆ-ից ստացել ենք կոնկրետ աջակցություն ցուցաբերելու հարցում՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում «Շահեդ»-ներից պաշտպանություն ապահովելու համար: Ես հանձնարարել եմ տրամադրել անհրաժեշտ միջոցները և ապահովել ուկրաինացի մասնագետների ներկայությունը, որոնք կարող են երաշխավորել պահանջվող անվտանգությունը»։», - X-ում գրել է Զելենսկին։
Թեմային ծանոթ աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ ուկրաինացիները կսկսեն աշխատանքը «առաջիկա մի քանի օրվա ընթացքում»։
նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ի հետ զրույցում ասել էր, որ պատրաստ է ընդունել օգնություն ցանկացած երկրից։
Շաբաթվա սկզբին Զելենսկին առաջարկել է ուկրաինացի մասնագետներ ուղարկել Մերձավոր Արևելք՝ իրանական անօդաչու թռչող սարքերը որսալու համար, եթե այդ երկրների առաջնորդները համոզեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համաձայնվել մեկամսյա հրադադարի։