Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ կրկին ընդգծելով «ամուր դիվանագիտական հիմքի կարևորությունը, որտեղ երկու կողմերն էլ բանակցությունների սեղանի շուրջ կլինեն»:
«Պատերազմում Թուրքիան աջակցում է անհապաղ հրադադարին․ և՛ օդում, և՛ ծովում հարձակումների դադարեցման գաղափարին՝ կողմերի միջև վստահություն ձևավորելու միջոց», - ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է հյուրընկալել բանակցությունները։