Մատչելիության հղումներ

Ուկրաինական հարվածից Բելգորոդում վիրավորներ կան

Բելգորոդ, ՌԴ, արխիվ
Բելգորոդ, ՌԴ, արխիվ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքը ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայի է հարվածել, հայտնում է ռուսական TACC գործակալությունը։

Հաղորդվում է, որ 18 և 20 ամյա երկու տղամարդ վիրավորում են ստացել։ Տարածաշրջանային օպերատիվ հրամանատարության տվյալով՝ նրանց հիվանդանոցում բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն նրանք հրաժարվել են հոսպիտալացվել։

Մարզի Մասլովա Պրիստան գյուղում էլ կառավարվող հարվածային ԱԹՍ-ի թիրախում նույնպես մեքենա է եղել, մեկ մարդ վիրավորվել է։ TACC-ի փոխանցմամբ՝ նա կհոսպիտալացվի։

XS
SM
MD
LG